Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Էրեբունին» Ստեփանակերտում է

«Էրեբունին» Ստեփանակերտում է
05.04.2016 | 01:03

Առաջին գծում վիրավորված մեր զինվորների կյանքի համար պայքարող ԼՂՀ-ի բժիշկները մենակ չեն։ ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով խոստացել էր երբեք չթողնել Ղարաբաղը, երեք օր է` Ստեփանակերտում է իր բուժանձնակազմով։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Միքայել Մանուկյանն ու առաջատար մասնագետներն աշխատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում։ Պատերազմական իրադրությունում աշխատելու և ճիշտ քաղաքականություն իրականացնելու «Էրեբունի» ԲԿ-ի փորձն ընդգծվեց այս օրերին ևս։ Ստեփանակերտում են կլինիկայի առաջատար վիրաբույժները, վերակենդանացման բաժնի բարձրակարգ մասնագետների խումբը։ Բացի մասնագիտական աջակցությունից, կենտրոնն իր հետ տարել է նաև արդի սարքավորումներով հագեցած երկու ռեանիմոբիլ` տեղում վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու և անվնաս Երևան տեղափոխելու համար։ Ինչպես մեր զինվորների, այնպես էլ բժիշկների կամքն անկոտրում է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ